KAMA NF 201+ մոդելի անվադողերը տեղադրվում են այն բեռնատարների և կոմերցիոն տրանսպորտի ղեկային սռնու վրա, որոնք փոխադրումներ են իրականացնում հիմնականում քաղաքային և միջքաղաքային մայրուղիներով: Այս անվադողերն իրենց նախորդից՝ KAMA NF 201-ից, տարբերվում են պահպանաշերտի կատարելագործված դիզայնով և շահագործման բարձր ցուցանիշներով:
Պահպանաշերտի հատուկ դիզայնը կառավարելիություն և ամուր կպչողականություն է ապահովում:
Երկայնական փոսիկների շնորհիվ անվադողի շփման գոտուց արագ ջրա- ցեխահեռացում է իրականացվում, ինչը կանխում է այդ հատվածում ջրագոյացման հավանականությունը:
Պահպանաշերտի բաղադրության մեջ բնական հավելումների կիրառումն առավելագույն ամրություն և բարձր մաշակայունություն է ապահովում:
Պահպանաշերտի վերակտրվածքների հնարավորությունն երկարաժամկետ շահագործում է ապահովում:
Չափատեսակը | 315/60R22.5 |
Լայնությունը (մմ) | 315 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 60 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R22.5 |
Մոդելը | NF 201+ |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Բեռնվածության ինդեքսը | 152(3550կգ), 148(3150կգ) |
Արագության ինդեքսը | L (120 կմ/ժ) |
Շերտայնությունը | 18 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |