Այս մոդելի անվադողերը մշակվում են այն ընկերությունների համար, որոնք խոշոր տեխնիկա են օգտագործում մայրուղիների և շրջանային ճանապարհների վրա, որտեղ կարևորվում է անվադողի թե՛ վազքի երկարության, թե՛ վառելիքի տնտեսման ցուցանիշը:
Տեղադրվում է ղեկային սռնու վրա:
Պահպանաշերտի նոր գծանկարը, որը հատուկ մշակված է երկարատև, առանց թափավազքերի և արգելակումների փոխադրումներ կատարելու համար, երկար վազքի և վառելիքի տնտեսման լավագույն ցուցանիշներ է ապահովում:
Ուսային փոսիկների հատվածում տեղակայված հատուկ շրջանակող գոտին 1/3-ով մեծացնում է շփման մակերեսը, ինչի արդյունքում անվադողը պաշտպանվում է անհավասարաչափ մաշվածությունից:
3D-աձև կենտրոնական փոսիկները քարերից պաշտպանում են բրեկերի շերտերը և հաջողությամբ հեռացնում պահպանաշերտի փոսիկներ ընկած օտար առարկաները:
Պահպանաշերտի բաղադրության մեջ նոր որակի ռետինային խառնուրդը առավելագույնի է հասցնում վառելիքի տնտեսումը:
Չափատեսակը | 385/55R22.5 |
Լայնությունը (մմ) | 385 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 55 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R22.5 |
Մոդելը | PROFESSIONAL FL-2 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Նշանակությունը | ղեկային սռնի |
Բեռնվածության ինդեքսը | 160(4500կգ) |
Արագության ինդեքսը | K (110 կմ/ժ) |
Շերտայնությունը | 20 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |