Մեր մասին

«Արպանիվ» ՍՊԸ

       «Արպանիվ» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում անվադողեր (այդ թվում՝ հանքարդյունաբերական), մարտկոցներ և անվադողերի վերանորոգման սարքավորումներ ու նյութեր ներմուծող և իրացնող առաջատար կազմակերպություններից է:
       Հիմնադրվել է 2003թ. հոկտեմբերի 22-ին Արտյոմ Արազիկի Խանդանյանի կողմից և սպառողներին ներկայանում է «ԱՎՏՈՄԱՔՍ» (“AUTOMAX”, “АВТОМАКС”) ապրանքանիշով:
       Իր գործունեության ողջ ընթացքում ընկերությունը տարեցտարի ընդլայնել է խանութ-սրահների ցանցը, ավելացրել աշխատակիցների թվաքանակը և նորանոր գործընկերներ ձեռք բերել:

       «ԱՎՏՈՄԱՔՍ» խանութների ցանցից մեր սպառողներին ենք առաջարկում ցանկացած ձևի և չափատեսակի ամառային, ձմեռային և համասեզոնային անվադողերի ու կուտակիչային մարտկոցների լայն տեսականի՝ մատչելի գների և բարձր որակի իդեալական համադրությամբ: «ԱՎՏՈՄԱՔՍ» անվանումով գործում են խանութ-սրահներ Հայաստանի Հանրապետության հետևյալ հասցեներում.
  • ք. Երևան, Նար-Դոսի 122 (անվադողեր, մարտկոցներ, ավտոտեխսպասարկում), +374-91 517978, +374-96 158866
  • ք. Երևան, Նար-Դոսի 51 (անվադողեր, մարտկոցներ, ավտոտեխսպասարկում), +374-33 030100, +374-33 535355,
  • ք. Երևան, Խորենացու 101 (մարտկոցներ), +374-91 541507,
  • ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 48/32 (անվադողեր, մարտկոցներ, ավտոտեխսպասարկում), +374-96 660399,
  • Արարատի մարզ, Այնթափ համայնք, Երևան-Մեղրի ավտոմայրուղի, թիվ 5 (անվադողեր, մարտկոցներ, ավտոտեխսպասարկում), +374-33 880101, +374-33 990101, +374-43 000564,
  • Կոտայքի մարզ, Քասախ համայնք, Աշտարակի խճ., թիվ 6 (անվադողեր, մարտկոցներ, ավտոտեխսպասարկում), +374-99 475645,
  • Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, Նոր թաղ., 1-ին փ., N65 (անվադողեր, մարտկոցներ, ավտոտեխսպասարկում), +374-99 475643,
  • Արին-Բերդի 2/9 - 043 000 695 (անվադողեր, մարտկոցներ, ավտոտեխսպասարկում),
  • Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ, 1-ին փ., 1/1 (անվադողեր, մարտկոցներ, ավտոտեխսպասարկում), +374-91 094097,
  • Շիրակի մարզ, Գյումրի, Վազգեն Սարգսյան 15 - +374-33 303001:
  • ք. Երևան, Բագրատունյաց 93, 112 (անվադողեր), +374-43 000945,
  • ք. Երևան, Բագրատունյաց 93, 62/1 (մարտկոցներ), +374-43 000945:
       Կենտրոնական պահեստը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Արին-Բերդի 14 հասցեում:
       Գլխավոր գրասենյակը՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան 13, 1-ին մուտք, 3-րդ հարկ, հեռ.՝ +374 10 541507, +374 10 541509, +374 10 541510, +374 55 541510(Viber, WhatsApp), +374 96 541510(Viber, WhatsApp):

       Մեր խանութ-սրահներում ներկայացված են անվադողերի և մարտկոցների` աշխարհում լավագույն բրենդները (ամերիկյան, եվրոպական, ռուսական և արևելյան արտադրության), մասնավորապես՝
Անվահեծեր.
  • Better - Չինաստան
Անվադողերի վերանորոգման նյութեր և սարքավորումներ.
       Վերոնշյալ բրենդների (բացառությամբ Triangle և Haida-jի) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության տարածքում «Արպանիվ» ՍՊԸ-ն է:

       Մեր ընկերությունն իր խանութ-սրահներում մատուցում է մարդատար և բեռնատար անվադողերի տեղադրման ծառայություններ՝ մասնավորապես անվադողերի փոխարինում, հավասարակշռում և անվահեծի ուղղում:

       Եվս մեկ կարևոր նորամուծություն մեր ընկերության գործունեության և առհասարակ անվադողերի հայաստանյան շուկայում. առաջին անգամ իրականացվում է բոլոր չափատեսակի ու նշանակության` մարդատար, բեռնատար, ինդուստրիալ և գյուղատնտեսական վնասված անվադողերի վերականգնում գերմանական հանրահայտ REMA TIP TOP, ռուսական TERMOPRESS և SIVIK, չինական  BRIGHT ընկերությունների սարքավորումներով ու նյութերով: Այդ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության տարածքում «Արպանիվ» ՍՊԸ-ն է: Մեր մասնագետները վերապատրաստում են անցնում վերոհիշյալ ընկերությունների ուսումնական կենտրոններում և լավագույն փորձ ձեռք բերելով՝ մեր ընկերության սերվիս-կենտրոններում իրականացնում են անվադողերի վերանորոգում, ինչի շնորհիվ վերջիններիս վնասվելու դեպքում սպառողները ստիպված չեն լինում գնել նորը, այլ խնայելով բավականին գումար՝ դրանք վերանորոգում են մեզ մոտ:

       Մեր կազմակերպությունը զբաղվում է նաև մատակարարված հանքարդյունաբերական դողերի հետվաճառքային սպասարկմամբ և տեխնիկական աջակցությամբ, ինչպես նաև խոշոր լեռնահարստացման կոմբինատներում ապահովում ենք մեր աշխատակցի մշտական ներկայությունը, որն իրականացնում է անվադողերի շահագործման վերահսկում, ինչի արդյունքում ավելանում է մեր կողմից մատակարարված դողերի վազքը:

       «Արպանիվ» ՍՊԸ-ն անվադողեր և մարտկոցներ է մատակարարում նաև ԱՄՆ ու Վրաստանի հանրապետություն, որտեղ ունենք ներկայացուցչություն և պահեստներ:

       Մեր կարգախոսն է՝ «Մաքսիմալ հնարավորություններ Ձեր մեքենայի համար»:

Համեմատել 0

No products

To be determined Shipping
0 Դ Tax
0 Դ Total

Prices are tax included

Check out