KAMA ИД 304,У-4 բեռնատարի անվադողերը նախատեսված են ողջ տարվա ընթացքում ճանապարհային ցանկացած պայմաններում, ինչպես նաև հանքերում ու շինհրապարակներում շահագործելու համար:
«Շեղանկյուն» գծանկարի, խիտ դասավորված հատվածների ու խաչաձևվող փոսիկների շնորհիվ ամուր կպչողականություն է ապահովվում ինչպես թաց, այնպես էլ չոր ճանապարհին:
Պահպանաշերտի բաղադրության մեջ սիլիցիումի առկայությունն անվադողը կայուն և հուսալի է դարձնում ամենացածր ջերմաստիճանի պայմաններում:
Անվադողն առանձնանում է քաշող ներուժի և կպչողականության բարձր ցուցանիշներով անգամ թաց և սառցապատ ճանապարհին:
Գերամուր, դեֆորմացիաներից ու անհավասարաչափ մաշվածությունից պաշտպանված այս անվադողը հիանալի ընտրություն է բեռնատար մեքենաների վրա շահագործելու համար:
Չափատեսակը | 12.00R20 |
Լայնությունը (դյույմ) | 12.00 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R20 |
Մոդելը | ИД-304,У-4 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Նշանակությունը | ունիվերսալ |
Բեռնվածության ինդեքսը | 154(3750կգ), 149(3250կգ) |
Արագության ինդեքսը | J (100 կմ/ժ) |
Շերտայնությունը | 18 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |
Կոմպլեկտայնությունը | oդախցիկով և ժապավենով |