Օմսկի անվադողերի գործարանի արտադրած ОИ-73Б մոդելի բեռնատարի անիվը նախատեսված է ողջ տարվա ընթացքում ճանապարհային բոլոր պայմաններում շահագործելու համար:
Սիմետրիկ գծանկարը առավելագույն քաշող ներուժ է ապահովում:
Պահպանաշերտի կենտրոնական հատվածը կազմված է մանր բլոկներից և զիգզագաձև ջրահեռացման փոսիկներից, ինչի շնորհիվ կայունություն և ամուր կպչողականություն է ապահովում ասֆալտի վրա:
Մոնոլիտ կառուցվածքով կողմնապատի բլոկները բարելավում են կպչողականությունը շրջադարձերում և հավասարաչափ բաշխում բեռնվածության ծանրությունը:
Կարկասում գերամուր տեքստիլ կորդերի և բրեկերում բաց կոնստրուկցիայով մետաղակորդի կիրառումը բարձր բեռնունակության և հուսալիության ցուցանիշներ են ապահովում:
Հաստ շերտերի և բարձր բլոկների շնորհիվ անվադողի կողմնապատը պաշտպանվում է վնասվածքներից և պատռվածքներից:
Չափատեսակը | 10.00R20 |
Լայնությունը (դյույմ) | 10.00 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R20 |
Մոդելը | ОИ-73Б |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Նշանակությունը | ունիվերսալ |
Բեռնվածության ինդեքսը | 143(2725կգ), 146(3000կգ) |
Արագության ինդեքսը | K (110 կմ/ժ) |
Շերտայնությունը | 16 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |
Կոմպլեկտայնությունը | oդախցիկով և ժապավենով |