K-70 անվադողը հատուկ նախատեսված է ԶԻԼ-157, ԳԱԶ-66 մեքենաների համար: Արտադրվում է նորագույն սարքավորումներով, անհրաժեշտ տեխնոլոգիաների կիրառմամբ և համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Պահպանաշերտն ունի «ուռուցիկ» տեսքի ստանդարտ գծանկար և ջրահեռացման խորը փոսիկներ, ինչը հնարավորություն է տալիս ամուր կպչողականություն ապահովել ճանապարհի հետ:
Անվադողն ունի հզոր գետնակառչակներ և ամուր կարկաս, ինչի շնորհիվ հայտնի է դարձել որպես բարդ պայմաններում շահագործվող հուսալի անվադող:
Պահպանաշերտի բաղադրության մեջ հատուկ ռետինային խառնուրդի շնորհիվ անվադողը դարձել է առավել մաշակայուն:
Այս մոդելի անիվն առավելագույն քաշող ներուժ և արագ ջերմազատում է իրականացնում, ինչի արդյունքում շահագործման երկար ժամկետ է ապահովվում:
Ամուր կողմնապատերը և կարկասը պաշտպանում են անվադողը վնասվածքներից և առավելագույն բեռնունակություն ապահովում:
Չափատեսակը | 12.00-18 |
Լայնությունը (դյույմ) | 12.00 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | -18 |
Մոդելը | К-70 |
Պահպանաշերտի տեսակը | ուղղությունով |
Նշանակությունը | ունիվերսալ |
Բեռնվածության ինդեքսը | 124(1600կգ), 129(1850կգ) |
Արագության ինդեքսը | F (80 կմ/ժ) |
Շերտայնությունը | 8 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |
Կոմպլեկտայնությունը | oդախցիկով և ժապավենով |