KAMA NT 101 ամբողջական մետաղական կառուցվածքով անվադողերը տեղադրվում են այն բեռնատարների կցորդային սռնու վրա, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում հիմնականում միջքաղաքային ու միջշրջանային մայրուղիներով: Այս անվադողերն առանձնանում են բարձր բեռնունակությամբ և պահպանաշերտի վերականգնման հնարավորության շնորհիվ՝ երկարաժամկետ շահագործմամբ:
Պահպանաշերտի վեց երկայնական եզրագծերը առավելագույնի են հասցնում ճանապարհի հետ շփման մակերեսը և ամուր կպչողականություն ապահովում:
Եզրագծերի վրա լայնական դասավորվածությամբ ալիքաձև կտրվածքների շնորհիվ ապահովվում է արգելակման ուղու կրճատումը:
Բրեկերի հատուկ կառուցվածքի շնորհիվ նվազագույնի է հասնում նաև հակաճոճային դիմադրությունը:
Երկարաժամկետ շահագործումն ապահովվում է պահպանաշերտի փոսիկների վերակտրվածքի, իսկ մաշվածության դեպքում պահպանաշերտի վերականգնման շնորհիվ, եթե, իհարկե, կարկասը վնասված կամ դեֆորմացված չի:
Չափատեսակը | 245/70R17.5 |
Լայնությունը (մմ) | 245 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 70 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R17.5 |
Մոդելը | NT 101 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Նշանակությունը | կցորդային սռնի |
Բեռնվածության ինդեքսը | 141(2575կգ), 143(2725կգ) |
Արագության ինդեքսը | J (100 կմ/ժ) |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |