Այս մոդելի անվադողերը մշակվում են այն ընկերությունների համար, որոնք խոշոր տեխնիկա են օգտագործում մայրուղիների և շրջանային ճանապարհների վրա, որտեղ կարևորվում է անվադողի թե՛ վազքի երկարության, թե՛ վառելիքի տնտեսման ցուցանիշը:
Նախատեսված են կցորդների և կիսակցորդների վրա տեղադրելու համար:
SMART-COR տեխնոլոգիայի կիրառումը երկար վազք է ապահովում:
Smart-Cor տեխնոլոգիայով ռետինային խառնուրդի կիրառումը պահպանաշերտը պաշտպանում է պատռվածքներից և նվազագույնի հասցնում մաշվածությունը:
STONE-COR տեխնոլոգիայի շնորհիվ պահպանաշերտն առավելագույնս պաշտպանված է քարերից և անվնաս շահագործվում է խճուղիներում: Պահպանաշերտի փոսիկների հատուկ քարամուղները հեռացնում են օտար առարկաները, անվադողը պաշտպանում պատռվածքներից և նվազեցնում բրեկերի վնասվելու հավանականությունը:
Կողմնապատի հատուկ՝ մետաղալարային ժապավենը ամրություն է հաղորդում կողմնապատին և անվադողն առավել հուսալի դարձնում ծանրագույն պայմաններում շահագործելու համար:
Առանց լրացուցիչ կտրվածքների, ամուր և հուսալի ուսային հատվածներով գծանկարը ծանրությունը տանելու բարձր ցուցանիշ է ապահովում:
Չափատեսակը | 385/65R22.5 |
Լայնությունը (մմ) | 385 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 65 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R22.5 |
Մոդելը | PROFESSIONAL TR-1 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Նշանակությունը | կցորդային սռնի |
Բեռնվածության ինդեքսը | 158(4250կգ) |
Արագության ինդեքսը | L (120 կմ/ժ) |
Շերտայնությունը | 20 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |