Viatti V-526 ձմեռային անվադողերը հիանալի ընտրություն են քրոսովերների և ամենագնացների համար: Այս մոդելի մեջ համադրվում են հարմարավետությունն ու անաղմուկ ընթացքը, ինչպես նաև գերբեռնվածության բարձր ցուցանիշը:
Անվադողերը հիանալի կառավարելիություն են ապահովում նույնիսկ անբարենպաստ ճանապարհային պայմաններում արագընթաց շրջադարձեր կատարելիս: Սա հնարավոր է դառնում VRF (variable rigidity of the framework — կողմնապատի հատուկ կառուցվածք՝ մեկընդմեջ ամուր հատվածներով) տեխնոլոգիայի շնորհիվ, որը առավելագույնի է հասցնում անվադողի կպչողականությունը և նվազեցնում մեքենայի ճոճքը փոսերի և այլ փոքրիկ խոչընդոտների հանդիպելիս:
HighStab տեխնոլոգիայի (կոշտ կենտրոնագծով և երկայնական ամուր եզրագծերով դիզայն) շնորհիվ մանևրելու լայն հնարավորություն և հուսալիություն է ապահովվում բարձր արագության պայմաններում:
Ուսային գոտու՝ SnowDrive տեխնոլոգիայով ստեղծված խորշակներով հատվածները բարձր անցանելիություն են ապահովում ձնառատ ճանապարհին:
Hydro Safe V տեխնոլոգիայի շնորհիվ (պահպանաշերտի լայնական և երկայնական խաչվող փոսիկներ) կանխվում է ջրի ու շլոփայի ներթափանցումը շփման գոտի:
Չափատեսակը | 235/65R17 |
Լայնությունը (մմ) | 235 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 65 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R17 |
Մոդելը | V-526 |
Պահպանաշերտի տեսակը | ասիմետրիկ |
Շահագործման սեզոնը | ձմեռ |
Բեռնվածության ինդեքսը | 104(900կգ) |
Արագության ինդեքսը | T (190 կմ/ժ) |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |