Viatti V-521 ձմեռային անվադողերը հարմարավետ ընթացք են ապահովում սառցապատ և ձնառատ քաղաքային ճանապարհներին:
VSS (variable sidewall stiffness – կողմնապատի մեկընդմեջ կառուցվածքային ամրություն) տեխնոլոգիայի շնորհիվ կայուն և անվտանգ ընթացք է ապահովվում շրջադարձերում անգամ բարձր արագության պայմաններում, ինչպես նաև նվազագույնի է հասնում ցնցումների հաճախականությունը անհարթ ճանապարհով երթևեկելիս:
Պահպանաշերտի դիզայնի (մաթեմատիկական ճշգրտությամբ դասավորված լայնական ու երկայնական փոսիկներ) շնորհիվ առավելագույն ձնա-ջրահեռացում է իրականացվում և ղեկային կառավարելիություն ապահովվում:
Պահպանաշերտի ասիմետրիկ գծանկարը անվտանգ և կայուն ընթացք, ինչպես նաև նվազագույն աղմուկ է ապահովում կտրուկ շրջադարձերի և մանևրելու ժամանակ:
Կտրվածքների խիտ դասավորվածության և պահպանաշերտի ճկունության շնորհիվ ամուր կպչողականություն է ապահովվում ինչպես սառույցի, այնպես է թաց ճանապահի վրա:
Անվադողերի հատուկ դիզայնը կանխում է ջրի և ձյան ներթափանցումը շփման գոտի: Ուսային գոտու շեղաձև հատվածների շնորհիվ Viatti V-521 ձմեռային անվադողերը ճեղքում են հալած ձյունը և անմիջապես հեռացնում այն շփման գոտուց:
Չափատեսակը | 205/65R16 |
Լայնությունը (մմ) | 205 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 65 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R16 |
Մոդելը | V-521 |
Պահպանաշերտի տեսակը | ասիմետրիկ |
Շահագործման սեզոնը | ձմեռ |
Բեռնվածության ինդեքսը | 95(690կգ) |
Արագության ինդեքսը | T (190 կմ/ժ) |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |