Viatti V-525 ձմեռային անվադողերը նախատեսված են թեթև բեռնատարների համար և շահագործելի են ձմռան տարբեր եղանակային պայմաններում:
Ամուր և հուսալի անվադողերը կառավարելիություն են ապահովում շահագործման ողջ ընթացքում:
VSS (variable sidewall stiffness – կողմնապատի մեկընդմեջ կառուցվածքային ամրություն) տեխնոլոգիայի շնորհիվ կայուն և անվտանգ ընթացք է ապահովվում շրջադարձերում անգամ բարձր արագության պայմաններում, ինչպես նաև նվազագույնի է հասնում ցնցումների հաճախականությունը անհարթ ճանապարհով երթևեկելիս:
Hydro Safe V համակարգը կանխում է անվադողի սահքը շլոփայի և ձնային խյուսի վրա: Անվադողն իր դիզայնի (4 լայն, երկայնական փոսիկներ և կենտրոնագծի՝ սուր ծայրերով առանձին հատվածներ) շնորհիվ հեշտությամբ ճեղքում է շլոփայի շերտը և կանխում ձնային խյուսի կուտակումը շփման գոտում:
Դեպի պահպանաշերտի կենտրենագիծը շեղ դասավորված լայնական բաց փոսիկները կայուն ընթացք են ապահովում ձմռան ցանկացած եղանակային պայմաններում:
Կտրվածքների խիտ դասավորվածության և պահպանաշերտի ճկունության շնորհիվ ամուր կպչողականություն է ապահովվում ինչպես սառույցի, այնպես է թաց ճանապահի վրա:
Պահպանաշերտի եզրագծերի ամուր հատվածները կայունություն և կառավարելիություն են ապահովում անգամ բարձր արագության պայմաններում:
SnowDrive տեխնոլոգիայի (ուսային գոտու հատվածներում մշակված հատուկ կառուցվածքային խորշեր) շնորհիվ բարձր անցանելիություն է ապահովվում գերբեռնված մեքենայի համար խորը ձյան պայմաններում:
Չափատեսակը | 195/75R16C |
Լայնությունը (մմ) | 195 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 75 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R16C |
Մոդելը | V-525 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Շահագործման սեզոնը | ձմեռ |
Բեռնվածության ինդեքսը | 107(975կգ) |
Արագության ինդեքսը | R (170 կմ/ժ) |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |