Պահպանաշերտի գծանկարը հատուկ մշակված է թեթև բեռնատարների համար:
Պահպանաշերտի միջնագծերը և գետնակառչակները անվադողի կենտրոնական հատվածի նկատմամբ տեղակայված են տարբեր անկյան տակ, ինչի շնորհիվ կայունություն և կառավարելիություն է ապահովվում:
Անվադողի միջնագծերում արված են սեղանաձև փակուղային փոսիկներ, որոնց յուրահատուկ դասավորվածության արդյունքում անվադողի ինքնամաքրումն ավելի որակյալ է կատարվում ճանապարհի ցեխառատ հատվածներում:
Cordiant Business CA—յում երկշերտ, ամուր կարկասի առկայությունը բացառիկ հուսալիություն է ապահովում շահագործման ողջ ընթացքում:
Արտադրվում է օդախցավոր և առանց օդախցի:
Անվադողի կտրվածքների և փոսիկների փոխդասավորվածության շնորհիվ ապահովվում է պահպանաշերտի քառակուսի կտորների ամրությունը, ինչի հաշվին էլ շրջադարձերում կառավարելիություն է ապահովվում և նվազում հակաճոճային դիմադրությունը:
Պահպանաշերտի ուսային հատվածի դիզայնի շնորհիվ անվադողում նվազում է ջերմագոյացումը և երկարաժամկետ շահագործում ապահովվում:
Անվադողի տրամագծով ձգվող զիգզագաձև փոսիկները հիանալի կառավարելիություն են ապահովում թաց ճանապարհի վրա և նվազեցնում ջրի ներթափանցումը շփման գոտի:
Չափատեսակը | 185/75R16C |
Լայնությունը (մմ) | 185 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 75 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R16C |
Մոդելը | BUSINESS CA-1 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Շահագործման սեզոնը | ամառ |
Բեռնվածության ինդեքսը | 102(850կգ), 104(900կգ) |
Արագության ինդեքսը | Q (160 կմ/ժ) |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |