KAMA И-520 Piligrim անվադողերը նախատեսված են ամենագնացների և կրոսովերների վրա շահագործելու համար, այդ պատճառով առանձնանում են բարձր բեռնունակությամբ և հարմարեցված են ինչպես մայրուղիներին, այնպես էլ արտաճանապարհային պայմաններում շահագործելու համար:
Պահպանաշերտի ոչ մեծ, քաոտիկ դասավորվածությամբ քառակուսիները բարձր անցանելիություն են ապահովում:
Պահպանաշերտի բաղադրության ռետինային խառնուրդի յուրահատկությունը և գծանկարի քառակուսիների սուր ծայրերը կրճատում են արգելակման ուղին և առավելագույն քաշող ներուժ ապահովում:
Ուսային գոտու գետնակառչակ քառակուսիների՝ տարբեր անկյամբ դասավորվածության դիզայնը, բարձր անցանելիություն է ապահովում գրունտային ճանապարհներին և ցեխառատ պայմաններում:
Անվադողերն առանձնանում են կառավարելիության և արգելակման հիանալի ցուցանիշներով ինչպես ասֆալտին, այնպես էլ գրունտային ճանապարհներին: Հատկանշական է նաև ամուր լայնական կպչողականությունը շրջադարձերում:
Չափատեսակը | 235/75R15 |
Լայնությունը (մմ) | 235 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 75 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R15 |
Մոդելը | И-520 Piligrim |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Շահագործման սեզոնը | համասեզոնային |
Բեռնվածության ինդեքսը | 105(925կգ) |
Արագության ինդեքսը | Q (160 կմ/ժ) |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |