Cordiant Road Runner-ի պահպանաշերտն ունի երկշերտ կառուցվածք: Վերին՝ փափուկ շերտը հարթեցնում է ճանապարհի խորդուբորդություններն ու անհարթությունները և անվադողին կայուն ընթացք հաղորդում, իսկ ներքին շերտն ապահովում է ամբողջ անվադողի ամրությունը:
Սիմետրիկ գծանկարը նվազագույնի է հասցնում աղմուկը:
Պահպանաշերտի բաղադրության մեջ պարունակվող ռետինային նոր խառնուրդը հարմարավետ ընթացք է ապահովում:
Անվադողի ուսային ամուր հատվածների շնորհիվ ընդալայնվում է ճանապարհի հետ շփման մակերեսը, իսկ ամուր կենտրոնագծերի շնորհիվ անվադողը կայուն մանևրելու ցուցանիշ է ստանում:
Ճյուղավորված համակարգով ջրահեռացման փոսիկները շփման գոտուց հաջողությամբ հեռացնում են ջուրը, որի արդյունքում առավելագույն կպչողականություն և էֆեկտիվ արգելակում է ապահովվում:
Հերթականությամբ դասավորված կենտրոնական քառակուսիների և տարբեր ուղղություններով դասավորված լայնական փոսիկների շնորհիվ նվազում է ճոճքի ժամանակ առաջացած աղմուկը:
Չափատեսակը | 205/65R15 |
Լայնությունը (մմ) | 205 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 65 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R15 |
Մոդելը | ROAD RUNNER |
Պահպանաշերտի տեսակը | ուղղությունով |
Շահագործման սեզոնը | ամառ |
Բեռնվածության ինդեքսը | 94(670կգ) |
Արագության ինդեքսը | H (210 կմ/ժ) |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |