Բարձր բեռնունակության ու կառավարելիության ցուցանիշներով առանձնացող ամառային անիվ՝ նախատեսված SUV կարգի ավտոմեքենաների համար:
Ջրահեռացման համար նախատեսված երկայնական ու լայնական փոսիկները ամուր կպչողականություն են ապահովում թաց ճանապարհին՝ առավելագույնի հասցնելով երթևեկության ապահովությունը:
Պահպանաշերտի հատուկ բաղադրությունը բարձր մաշակայունություն է ապահովում:
Իրար հերթափոխող դասավորվածությամբ բլոկները հարմարավետ ու անաղմուկ ընթացք են ապահովում:
Պահպանաշերտի ասիմետրիկ գծանկարը բարելավում է կառավարելիությունը և էֆեկտիվ արգելակումը չոր և թաց ճանապարհին: