Շահագործման բարձր ցուցանիշներ ամռան բոլոր եղանակային պայմաններում:
Բարձր արագության պահպանում շրջադարձերում:
Անվտանգ և հարմարավետ ընթացք թաց ճանապարհային պայմաններում:
Նվազագույն աղմուկ:
Հուսալիություն մանևրերի ժամանակ:
Կառավարելիության և կայունության իդեալական համադրություն:
ViaMIX տեխնոլոգիայի շնորհիվ անվադողի կպչողականության ցուցանիշները փոփոխվում են կլիմայական պայմաններին համապատասխան: Ցածր ջերմաստիճանային պայմաններում պահպանաշերտն ավելի փափուկ է դառնում, իսկ հակառակ դեպքում՝ ավելի կոշտ: Արդյունքում ոչ միայն հիանալի պայմաններ են ստեղծվում հարմարավետ երթևեկության համար, այլև նվազում է անվադողի մաշվածությունը:
VSS (variable sidewall stiffness) տեխնոլոգիայի շնորհիվ անվադողն ադապտացվում է ճանապարհին՝ նվազեցնելով ճանապարհային անհարթությունների հետ բախման ուժգնությունը և ապահովելով հուսալի, արագ ընթացք թե՛ ուղղընթաց երթևեկության ժամանակ, թե՛ շրջադարձերում:
Թաց ճանապարհային պայմաններում անվտանգ ընթացք է ապահովվում Hydro Safe V համակարգի շնորհիվ: Անվադողի շփման գոտուց ջրի էֆեկտիվ հեռացումն իրականացվում է չորս երկայնական փոսիկների միջոցով:
V-237 մոդելում DirtMove տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ բարձր անցանելիություն է ապահովվում այս անվադողերով կոմպլեկտավորված արտաճանապարհային մեքենաների ու կրոսսովերների համար: Տեխնոլոգիան շատ պարզ է՝ ուսային հատվածի հորիզոնական լայն փոսիկների և բլոկների միջփոսիկային հատվածներում՝ խոշոր գետնակառչակների առկայություն:
Երկայնական փոսիկների պատերի հատվածում կիսաթեք ելունների առկայության շնորհիվ անաղմուկ ընթացք է ապահովվում:
High Stab տիպի գծանկարը, կազմված լինելով կոշտ կենտրոնագծից և երկայնական ամուր բլոկների շարքից, կայունություն և կառավարելիություն է ապահովում ինչպես ուղղընթաց երթևեկության, այնպես էլ մանևրերի ժամանակ:
Չափատեսակը | 235/55R18 |
Լայնությունը (մմ) | 235 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 55 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R18 |
Մոդելը | V-237 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Շահագործման սեզոնը | ամառ |
Բեռնվածության ինդեքսը | 100(800կգ) |
Արագության ինդեքսը | H (210 կմ/ժ) |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |