Nortec TS-16 մոդելի անվադողը նախատեսված է գյուղատնտեսական նշանակության փոքր չափսերի տեխնիկայի համար: Արտադրվում է 10 շերտայնությամբ միայն մեկ չափատեսակով՝ 10.0/75-15.3:
Պահպանաշերտի ուսային գոտուց դեպի կենտրոն ձգվող խոշոր գետնակառչակները երկարաժամկետ շահագործում են ապահովում:
Պահպանաշերտի գծանկարը կայունություն է ապահովում թեք տարածքում աշխատանքներ իրականացնելիս:
Nortec TS-16 մոդելի կարևորագույն առանձնահատկություններից են երկարաժամկետ շահագործումն ու ինքնամաքրումը, որոնք շատ կարևոր են գյուղատնտեսական աշխատանքներում:
Չափատեսակը | 10.0/75-15.3 |
Լայնությունը (դյույմ) | 10.0 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 75 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | -15.3 |
Մոդելը | TS-16 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Բեռնվածության ինդեքսը | 123(1550կգ) |
Արագության ինդեքսը | A6 (30 կմ/ժ) |
Շերտայնությունը | 10 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |
Կոմպլեկտայնությունը | oդախցիկով |