Tunga Zodiak 2 անվադողերը հատուկ մշակված են ճանապարհային բարդ պայմաններում շահագործելու համար:
Չորս երկայնական փոսիկները և զիգզագաձև փոսիկները շփման հատվածից հեռացնում են ջուրը և պահպանաշերտի տարածվող կտորների հետ էֆեկտիվ արգելակում ապահովում ցանկացած ճանապարհի վրա:
Պահպանաշերտն ունի երկշերտ կառուցվածք: Արտաքին՝ վազքուղու մաշվող շերտը, բաղադրության մեջ ունի հատուկ ամուր ռետինային խառնուրդ, իսկ ենթափոսիկային շերտը՝ մինիմալ հիստերեզիսային կորուստներով ռետին: Պահպանաշերտի այս կառուցվածքն ապահովում է անվադողի անվտանգ և հուսալի շահագործումը:
Անվադողի բրեկերն ունի կոմբինացված կառուցվածք: Մետաղակորդի գերամուր երկու շերտը և պարուրաձև լարով տեքստիլ կորդի պաշտպանիչ շերտը անվադողին հատուկ ամրություն և հուսալիություն են հաղորդում, պաշտպանում պատռվածքներից, բարելավում կառավարելիությունը, ինչպես նաև երկարաժամկետ շահագործում ապահովում: