Cordiant Road Runner-ի պահպանաշերտն ունի երկշերտ կառուցվածք:
Վերին՝ փափուկ շերտը հարթեցնում է ճանապարհի խորդուբորդություններն ու անհարթությունները և անվադողին կայուն ընթացք հաղորդում, իսկ ներքին շերտն ապահովում է ամբողջ անվադողի ամրությունը:
Սիմետրիկ գծանկարը նվազագույնի է հասցնում աղմուկը:
Պահպանաշերտի բաղադրության մեջ պարունակվող ռետինային նոր խառնուրդը հարմարավետ ընթացք է ապահովում:
Անվադողի ուսային ամուր հատվածների շնորհիվ ընդալայնվում է ճանապարհի հետ շփման մակերեսը, իսկ ամուր կենտրոնագծերի շնորհիվ անվադողը կայուն մանևրելու ցուցանիշ է ստանում:
Ճյուղավորված համակարգով ջրահեռացման փոսիկները շփման գոտուց հաջողությամբ հեռացնում են ջուրը, որի արդյունքում առավելագույն կպչողականություն և էֆեկտիվ արգելակում է ապահովվում:
Հերթականությամբ դասավորված կենտրոնական քառակուսիների և տարբեր ուղղություններով դասավորված լայնական փոսիկների շնորհիվ նվազում է ճոճքի ժամանակ առաջացած աղմուկը: