Voltyre YA-324A-ն գյուղատնտեսական անվադող է, որը տեղադրվում է տրակտորների և տրակտորային կցորդների քաշող սռնու վրա:
Գյուղատնտեսական այս անվադողը շահագործման ոչ մի դժվարություն չի առաջացնում. այն ունի երկայնական երեք փոսիկներով և դրանց ուղղահայաց՝ լայնական փոսիկներով պահպանաշերտի ունիվերսալ գծանկար: Հենց դրա շնորհիվ էլ իրականացվում է անվադողի էֆեկտիվ ինքնամաքրում:
Անվադողի ուսային գոտին ունի բազմաթիվ գետնակառչակներ, որոնք նվազագույնի են հասցնում կողային հարվածները և պաշտպանում անվադողը մեխանիկական վնասվածքներից:
Իսկ կարկասի հատուկ կառուցվածքը մաքսիմալ բեռնունակություն է ապահովում:
Չափատեսակը | 9.00-16 |
Լայնությունը (դյույմ) | 9.00 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | -16 |
Մոդելը | Я-324А |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Բեռնվածության ինդեքսը | 123(1550կգ) |
Արագության ինդեքսը | A (40 կմ/ժ) |
Շերտայնությունը | 10 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |
Կոմպլեկտայնությունը | oդախցիկով և ժապավենով |