Օմսկշինա Օ-47Ա անվադողերը տեղադրվում են այն բեռնատար մեքենաների սռնիների վրա, որոնք աշխատում են առավելագույն ծանր պայմաններում: Այս անվադողերը համապատասխանում են հուսալիության և որակի միջազգային չափանիշներին:
Պահպանաշերտի կտորների դասավորվածությունն աղեղաձև տեսք են ընդունում՝ ստեղծելով ամուր գետնակառչակներ, ինչի շնորհիվ բարձր անցանելիություն է ապահովվում:
Կենտրոնագիծը կայուն ընթացք է ապահովում:
Ուսային գոտու՝ միմյանցից օպտիմալ հեռավորության վրա դասավորված կտորներն առավելագույն ձնա- ցեխահեռացում են իրականացնում անվադողի շփման գոտուց:
Ամուր կողմնապատն անվադողը պաշտպանում է վնասվածքներից:
Հարվածակայուն կարկասն առավելագույն ամրություն և հուսալիություն է ապահովում:
Անվադողի նվազագույն քաշն առավելագույն արագություն և արգելակման կարճ ուղի է ապահովում: