LiveZilla Live Chat Software

CORDIANT 225/55R17 SNOW CROSS

Cordiant Snow Cross-ի արտադրության ժամանակ կիրառվել է մեծ քանակությամբ սիլիկոն պարունակող կանաչագույն խառնուրդ, որի շնորհիվ անվադողերը փափուկ են մնում  ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում, և հիանալի կպչողականություն է ապահովվում թաց ճանապարհի վրա:

Էլի մանրամասներ

Նոր ապրանք

52,000 Դ

- +

Ավելացնել համեմատելու համար

 
Նկարագիր
Cordiant Snow Cross-ի եզրագիծը մշակված է ձմեռային անվադողերի նոր պրոֆիլի չափանիշներին համապատասխան, որը նպաստում է ճնշման հավասարաչափ բաշխմանը շփման հատվածում, ինչի  շնորհիվ կպչողականություն է ստեղծվում և կայունություն ու կառավարելիություն ապահովվում թափավազքի ու մանևրների ժամանակ: Շփման հատվածի լայն մակերեսը նկատելիորեն կրճատում է նաև արգելակման ուղին: Այս հատկանիշով Snow Cross-ը գերազանցում է նախորդ մոդելների անվադողերին:
Անվադողի ստեղծման համար կիրառվել է SNOW-COR տեխնոլոգիան, որը ձմռանը մեքենային անվտանգ ընթացք է հաղորդում:
Պահպանաշերտի ուղղությունով գծանկարն ապահովում է ձյան հեռացումը շփման գոտուց, բարելավում անվադողի ինքնամաքրումը և բացառում անվադողի սահքը շլոփայի վրա:
Անվադողի փակ կենտրոնագիծն առանց արգելքների ճեղքում է ձնածածկույթը, ձյունն արտամղում դեպի ծայրերի բացվող փոսիկներ, ինչի շնորհիվ ամուր կպչողականություն է ապահովվում:
Պահպանաշերտի քառակուսիկները և երկայնական փոսիկները ձևավորում են փակվող խոռոչներ, որոնք հեռացնում են ձյունը շփման գոտուց և կրճատում արգելակման ուղին: 
Անվադողի ստեղծման ժամանակ ICE-COR տեխնոլոգիաների կիրառումն առավել վստահ ընթացք է հաղորդում անվադողին սառցապատ ճանապարհի վրա:
Պահպանաշերտի գծանկարի արգեսիվ գծերի և բազմաթիվ z-աձև կտրվածքների շնորհիվ ձևավորվում են սուր եզրեր, որոնք անվադողն օժտում են կառչող հատկությամբ ողորկ սառյուցի վրա մանևրելու համար: 
Կարծրահամահալվածքային նյութից կազմված, փաթիլի տեսքով, կրկնակի կցաշուրթերով սեպերը արգելակման և թափավազքի ժամանակ բացառում են անվադողի սահքը սառույցի վրա: 16 շարքով ասիմետրիկ դասավորված սեպերը անվադողի պտույտի ժամանակ հերթականորեն հպվում են ճանապարհին, ինչի շնորհիվ շփման գոտում մշտապես առկա է լինում ավելի քան տասը սեպ՝ անվադողը հուսալիորեն պահելով սառույցի վրա:
Պահպանաշերտն ունի երկշերտ կառուցվածք: Վերին՝ ռետինե փափուկ շերտը, կայուն է ցածր ջերմաստիճանային պայմանների և մաշվածության դեմ, իսկ ներքին՝ կոշտ շերտը, սեպերը պահում է ճիշտ անկյան տակ և կանխում դրանց կորուստը անվադողի պտույտի ժամանակ:
 
Տեխնիկական տվյալներ
Չափատեսակը 225/55R17
Լայնությունը (մմ) 225
Պրոֆիլի բարձրությունը (%) 55
Անվահեծի տրամագիծը (դյույմ) R17
Մոդելը SNOW CROSS
Պահպանաշերտի տեսակը ուղղությունով
Արտադրման երկիրը Ռուսաստան
Շահագործման սեզոնը ձմեռ
Սեպերով այո
Արագության ինդեքսը T (190 կմ/ժ)
Բեռնվածության ինդեքսը 101(825կգ)

30 այլ ապրանք՝ միևնույն կատեգորիայից․

Համեմատել 0

No products

To be determined Shipping
0 Դ Tax
0 Դ Total

Prices are tax included

Check out