Մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված պրեմիում կարգի MA-P3 անվադողն ապահովում է կայուն կառավարելիություն, հարամարվետ ընթացք և արգելակման անգերազանցելի ցուցանիշներ թաց ճանապարհին:
Անվտանգ ընթացքի լավագույն ցուցանիշներ թաց ճանապարհին.
- շրջանաձև 4 փոսիկները պահպանաշերտի մի քանի այլ փոսիկների և ջրահեռացման կտրվածքների հետ միասին լավագույն կպչողականություն և արգելակում են ապահովում թաց ճանապարհին:
Մեքենայի մաքսիմալ կառավարելիություն.
- ամուր կենտրոնագիծը առավելագույնի է հասցնում կառավարելիությունն ու կայունությունը և ղեկային կայուն կառավարման ցուցանիշներ ապահովում:
Անաղմուկ, հարմարավետ ընթացք.
- ուսային փակ հատվածի փոսիկները խլացնում են աղմուկը և անաղմուկ վազք ապահովում:
Վառելիքի տնտեսում.
- հակաճոճային ցածր դիմադրության շնորհիվ վառելիքը տնտեսվում է:
Երկարաժամկետ շահագործում.
- պարուրաձև ամբողջական նայլոնե շերտի շնորհիվ երկարաժամկետ շահագործում է ապահովվում և առավել կայուն դառնում կառավարելիությունը: