SP5-ը Maxxis-ի ձմեռային նորագույն մոդելն է, որն իր որակական ցուցանիշներով 16%-ով գերազանցում է նախորդ սերնդնի մոդելներին:
Արտադրվում է ինչպես ամենագնացների, այնպես էլ քաղաքային կրոսովերների համար նախատեսված չափատեսակներով:
Պահպանաշերտի բաղադրության մեջ «SiRu» ածխածնային նորագույն միացության կիրառումն ավելի միատարր է դարձնում անվադողի ռետինային խառնուրդը և բարելավում ընթացքը սառույցի վրա:
Վերը նշված «SiRu» միացությունը առավել ճկուն է դարձնում անվադողը և հնարավորություն ստեղծում, որ պահպանաշերտն ադապտացվի սառած ճանապարհի անհարթություններին:
Մաթեմատիկական ճշգրտությամբ գծագրված բլոկների դիզայնը և փոսիկների ուղղությունը հուսալի կպչողականություն են ապահովում ձնառատ և սառցապատ ճանապարհներին:
Պահպանաշերտի նոր դիզայնը ընդլայնում է շփման մակերեսը, ինչի շնորհիվ ապահովվում է ճնշման հավասարաչափ բաշխում շփման գոտում և շահագործման բարձր ցուցանիշների սառույցի վրա: