Արտաճանապարհային այս անվադողը մշակվել է Մաքսիսի 4x4 Մալազիա թիմի հետ սերտ համագործակցության արդյունքում:
Դիագոնալ կառուցվածքով ցեխի անվադողը, ունենալով պահպանաշերտի սիմետրիկ գծանկար և կողմնապատի խոշոր գետնակառչակներ, հնարավոր է օգտագործել ծայրահեղ ցածր ճնշման պայմաններում: Դրա արդյունքում բադային քայլքի էֆեկտ է ստեղծվում, որի ժամանակ ակտիվորեն աշխատում են պահպանաշերտի շփման գոտու, ուսային հատվածի և կողմնապատի հզոր հատվածների բոլոր էլեմենտները:
Պահպանաշերտի բաղադրության մեջ բնական կաուչուկի և հատուկ մշակված պոլիմերի մաքսիմալ առկայությունը լուծում է տալիս անվադողերի շահագործման մեջ հակասող 2 երևույթի. պահպանում է անվադողի էլաստիկությունը և միաժամանակ ամուր պաշտպանում է այն քարերի վնասվածքներից:
Իսկ անվադողի կառուցվածքում գերամուր նայլոնե շերտը հուսալի պաշտպանություն է ստեղծում պատռվածքներից և երկարաժամկետ շահագործում ապահովում: