Կայուն և կառավարելի ընթացք ամռան բոլոր եղանակային պայմանններում թե՛ չոր, թե՛ թաց ասֆալտին:
VSS (variable sidewall stiffness) տեխնոլոգիայի շնորհիվ անվադողն ադապտացվում է ճանապարհին՝ նվազեցնելով ճանապարհային անհարթությունների հետ բախման ուժգնությունը և ապահովելով հուսալի, արագ ընթացք:
Թաց ճանապարհային պայմաններում անվտանգ ընթացք է ապահովվում Hydro Safe V համակարգի շնորհիվ: Անվադողի շփման գոտուց ջրի էֆեկտիվ հեռացումն իրականացվում է երեք երկայնական փոսիկների միջոցով: Իսկ շրջադարձերի ու մանևրների ժամանակ լրացուցիչ կայունություն է ապահովվում պահպանաշերտի արտաքին հատվածում գտնվող ամենալայն փոսիկով ջրահեռացմամբ:
Գերամուր, խոշոր եզրագծերը հավասարաչափ են բաշխում բեռնվածությունն անվադողի վրա և կայուն ընթացք ապահովում:
Պահպանաշերտի ներքին և արտաքին գերամուր հատվածները առավելագույն քաշող ներուժ են ապահովում: