Voltyre F-2A ռադիալ կառուցվածքով գյուղատնտեսական անվադողերը տեղադրվում են տրակտորների քաշող սռնու վրա: Առանձնանում են բարձր անցանելիությամբ:
Եղևնաձև, խոշոր բլոկներով ագրեսիվ գծանկարը առավելագույն կպչողականություն է ապահովում ցանկացած գրունտային հարթության վրա:
Անվադողի ռետինային խառնուրդում հատուկ հավելումների առկայությունը շահագործման բարձր ցուցանիշներ է ապահովում անգամ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
Ամուր կարկասը բարձր բեռնունակություն և երկարաժամկետ շահագործում է ապահովում:
Անվադողի կառուցվածքը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել ճնշումը հողի վրա, ինչը շատ կարևոր է դաշտերում գյուղտեխնիկայով աշխատելիս: