KAMA PRO NF 203 ամբողջական մետաղական կառուցվածքով նոր սերնդի անվադողերը տեղադրվում են այն բեռնատարների և ավտոբուսների ղեկային սռնու վրա, որոնք հիմնականում շրջանային ու միջշրջանային փոխադրումներ են իրականացնում:
Այս անվադողերն առանձնանում են ավելի բարձր բեռնունակությամբ, քան նախորդ սերնդի մոդելները, և նորագույն նյութերի օգտագործման ու կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ առավելագույն վազք են ապահովում:
Ռետինային խառնուրդում նորագույն բաղադրիչների կիրառման շնորհիվ այս մոդելի անվադողի քաշը 1,5%-ով նվազեցվել է, ինչի շնորհիվ տնտեսվում է նաև վառելիքը;
Հինգ երկայնական շարքով դասավորված շրջանաձև հատվածները բարելավում են ուղղագիծ ընթացքը:
Խորը փոսիկները հիանալի ջրահեռացում են իրականացնում շփման գոտուց և կանխում քարերի կուտակումները պահպանաշերտի արտաքին հատվածում:
Չափատեսակը | 385/55R22.5 |
Լայնությունը (մմ) | 385 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 55 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R22.5 |
Մոդելը | PRO NF 203 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Նշանակությունը | ղեկային սռնի |
Բեռնվածության ինդեքսը | 160(4500կգ), 158(4250կգ) |
Արագության ինդեքսը | L (120 կմ/ժ), K (110 կմ/ժ) |
Շերտայնությունը | 20 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |