Tyrex All Steel VM-1 բեռնատարի անվադողերը տեղադրվում են տարբեր բեռնունակությամբ բեռնատարների բոլոր սռնիների վրա: Կարկասի և բրեկերի ամբողջական մետաղական կառուցվածքն ապահովում են անվադողի ամրությունը և բարձր բեռնունակությունը:
Առանց ուղղության գծանկարը շահագործման լավագույն ցուցանիշներ է ապահովում ճանապարհային ցանկացած պայմաններում:
Պահպանաշերտի կենտրոնական մասում գտնվող սուր եզրերով հատվածներն ամուր կպչողականություն են ապահովում:
Ինքնամաքրումն իրականացվում է բազմաթիվ երկայնական օձաձև փոսիկների միջոցով, որոնք դասավորված են միմյանցից ճիշտ հաշվարկված հեռավորության վրա:
Պահպանաշերտի բաղադրության մեջ հատուկ ռետինային խառնուրդի առկայությունը և գծանկարի խորությունը նպաստում են ջերմաստիճանային փոփոխությունների ժամանակ անվադողի շահագործման ցուցանիշների պահպանմանը:
Երկարաժամկետ շահագործումն ապահովվում է փոսիկները վերակտրվածքով խորացնելու հնարավորության շնորհիվ:
Չափատեսակը | 315/80R22.5 |
Լայնությունը (մմ) | 315 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 80 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R22.5 |
Մոդելը | ALL STEEL VM-1 |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Նշանակությունը | ունիվերսալ |
Բեռնվածության ինդեքսը | 150(3350կգ), 156(4000կգ) |
Արագության ինդեքսը | K (110 կմ/ժ) |
Շերտայնությունը | 18 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |