KAMA NT 202+ մոդելի անվադողերը տեղադրվում են այն բեռնատարների ու տրեյլերների կցորդային սռնու վրա, որոնք հիմնականում միջքաղաքային ու շրջանային փոխադրումներ են իրականացնում: KAMA NT 202+ մոդելն իր նախորդից տարբերվում է պահպանաշերտի կատարելագործված գծանկարով:
Պահպանաշերտի կենտրոնական ամուր հատվածն ապահովում է անվադողի ամրությունը և պաշտպանում վնասվածքներից ու պատռվածքներից:
Պահպանաշերտի ռետինային խառնուրդի բաղադրության մեջ բնական հավելումների առկայությունը մաշակայունություն և ամուր կպչողականություն է ապահովում շահագործման ողջ ընթացքում:
Չորս փոսիկների շնորհիվ իրականացվում է պահպանաշերտի ինքնամաքրումը և ջրահեռացումը շփման գոտուց:
Ամուր ուսային գոտին կայուն ընթացք է ապահովում:
Չափատեսակը | 385/55R22.5 |
Լայնությունը (մմ) | 385 |
Պրոֆիլի բարձրությունը (%) | 55 |
Անվահեծի տրամագիծը (դյույմ) | R22.5 |
Մոդելը | NT 202+ |
Պահպանաշերտի տեսակը | առանց ուղղության |
Նշանակությունը | կցորդային սռնի |
Բեռնվածության ինդեքսը | 158(4250կգ), 160(4500կգ) |
Արագության ինդեքսը | L (120 կմ/ժ) |
Շերտայնությունը | 20 |
Արտադրման երկիրը | Ռուսաստան |